Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին
- 56 minutes ago
- 1 min read

Իսրայելական զինվորականները սկսել են հարվածների նոր ալիք Հարավային Լիբանանի ուղղությամբ: Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Որպես դրանց թիրախներ նշվում են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքների օբյեկտները։
Հարվածները հասցվում են Տյուրոս ծովափնյա քաղաքի շրջակայքին և Լիբանանի հարավում գտնվող մի շարք այլ շրջանների, նշվում է զինվորականների հայտարարության մեջ։




















