top of page

Սեպտեմբերի 15-ից Երևանի դպրոցներում շաբաթ օրերին ևս դասեր կլինեն

  • 4 hours ago
  • 1 min read

Երևանյան դպրոցներում COP17 համաժողովի ընթացքում՝ մեկ շաբաթ շարունակ, ուսումնական պարապմունքներ չեն անցկացվի։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Հայտնվում է, որ սեպտեմբերի 15-ից սկսած՝…

Երևանյան դպրոցներում COP17 համաժողովի ընթացքում՝ մեկ շաբաթ շարունակ, ուսումնական պարապմունքներ չեն անցկացվի։


Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։


Հայտնվում է, որ սեպտեմբերի 15-ից սկսած՝ հինգ շաբաթվա ընթացքում, մայրաքաղաքի ուսումնական հաստատությունները կգործեն վեցօրյա աշխատանքային ռեժիմով։


Սրա արդյունքում աշակերտների համար հոկտեմբերին նախատեսված մեկշաբաթյա աշնանային արձակուրդը կդառնա երկշաբաթյա։


ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Հայաստանում տեղի է ունենալու 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը։

1/2849
bottom of page