top of page

Կրակոցներ` Ադրբեջան-Իրան սահմանին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Feb 19, 2024
  • 1 min read

ree

Փետրվարի 19-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, երեք անհայտ անձինք Ադրբեջանի ուղղությամբ խախտել են ադրբեջանա-իրանական պետական սահմանը: Չնայած սահմանապահ զորքերի սահմանապահ ջոկատի «կանգնելու» հրամանին և նախազգուշական կրակին՝ սահմանախախտները չեն ենթարկվել հրամանին և հետ են փախել՝ Իրանի տարածք:


Դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել է 15 կգ 600 գրամ մարիխուանա, 30 միավոր Պրոստահեալթ դեղամիջոց և 1000 հատ մեթադոն մ-40 հաբ, որոնք համարվում են խիստ ներգործող:

1/2466
bottom of page