top of page

TikTok-ն ԱՄՆ-ում նոր համատեղ ձեռնարկություն է ստեղծում

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

ree

TikTok-ի գործադիր տնօրեն Շու Ցզի Չուն աշխատակիցներին հայտնել է, որ ընկերության ԱՄՆ-ում գործող ստորաբաժանումները կտեղակայվեն նոր համատեղ ձեռնարկության շրջանակներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNBC-ն։ Նշվում է, որ այն կգործի TikTok USDS Joint Venture LLC անվամբ։

Նրա խոսքով՝ համատեղ ձեռնարկությունը պայմանագրեր է կնքել Oracle, Silver Lake և Աբու Դաբիում հիմնված MGX ընկերությունների հետ, իսկ գործարքի փակման ժամկետը նախատեսված է հունվարի 22-ին։

Չուն նշել է, որ նոր ձեռնարկությունը մեծամասամբ կպատկանի ամերիկացի ներդրողներին, կունենա յոթ ամերիկացիներից կազմված տնօրենների խորհուրդ և կգործի ԱՄՆ ազգային անվտանգության ու տվյալների պաշտպանության պահանջներին համապատասխան։

Համատեղ ձեռնարկությունը պատասխանատու կլինի ԱՄՆ-ում օգտատերերի տվյալների պահպանման, ալգորիթմի անվտանգության և բովանդակության մոդերացիայի համար։ Oracle-ը հանդես կգա որպես անվտանգության գործընկեր, իսկ ամերիկացի օգտատերերի տվյալները կպահպանվեն ԱՄՆ-ում տեղակայված սերվերներում։

1/2465
bottom of page