top of page

Վեհափառը ոչ մի հետքայլ չարեց, Հայրապետն ունի շատ բարձր գիտակցում, թե ով է ինքը, որ աթոռն է պահպանում. Լիդյա Մանթաշյան

  • Writer: Ani
    Ani
  • 12 hours ago
  • 1 min read

ree

«Մեր պետությունը կործանման եզրին է, մենք Արցախը կորցրինք, հիմա մեր այս պետականությունն է վտանգված։ Պետք է խոսեմ, որովհետև ուրիշ գործիք չունեմ պայքարի։ Ես շարունակում եմ անել այն, ինչ արել եմ մինչ այս, որովհետև երբևէ որևէ անօրինական, հակաօրինական քայլ չեմ արել»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Սրբազան շարժման» աջակից, քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանը։

«Չէի պատկերացնի երբեք, որ այս օրվան կհասնենք, բայց սա հավանաբար պետք էր. մենք ծանր, բայց ինքնամաքրման շատ լավ շրջան ենք անցնում։ Երբ կունենանք ազգային իշխանություն, կհասկանան՝ խնդիրները որոնք են, կգիտակցեն՝ ինչ է պետք անել, ինչպես է պետք կառուցել պետությունը, որ այլևս երբեք նման իրավիճակի չհասնենք, որ այլևս երբեք Փաշինյաններ չգան իշխանության։ Պետք է ինքնաքննությամբ զբաղվեն բոլոր պետական գործիչները։ Նիկոլ Փաշինյանը մեր գործած մեղքերի ծնունդն է, մեր ժողովուրդն է ծնել Նիկոլ Փաշինյանին, և մենք ինքնամաքրման շրջանը պետք է անցնենք։

Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ շարժմանը, ուրախ եմ, որ այդ շարժումը շատ եպիսկոպոսների դեմքերը պատռեց, որովհետև նրանք իրենց գործունեությամբ շատ են վնասել Վեհափառ Հայրապետին, նաև Բագրատ Սրբազանին։ Այս շրջանը եկեղեցու ինքնամաքրման համար շատ կարևոր է, Աստված ուժ տա մեր Վեհափառ Հայրապետին, որ կարողանա ամուր մնալ իր դիրքերում, և ես շատ ուրախ եմ, որ երբ նույնիսկ իր ընտանիքին ճնշեցին՝ քրոջ որդուն ձերբակալեցին, եղբոր, եղբոր որդու հանդեպ կան ճնշումներ, Վեհափառը որևէ հետքայլ չարեց։ Դա խոսում է այն մասին, որ նա ունի շատ բարձր գիտակցում, թե ով է ինքը, որ աթոռն է ինքը պահպանում»։

1/2466
bottom of page