top of page

Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի»

  • Writer: Ani
    Ani
  • 10 hours ago
  • 1 min read

ree

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից, հասարակական-քաղաքական գործիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով արժանացել է «Պատվոգրի»։

Ինչո՞վ է հատկապես ուշագրավ այս պարգևատրումը: Բանն այն է, որ Մհեր Ավետիսյանը Հայաստանի Հանրապետության առաջին քաղաքացին է, ով Ռուսաստանի նախագահի կողմից արժանանում է նման բարձր պետական գնահատանքի։ Նախկինում նման պատվոգրեր ստացել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող, ազգությամբ հայ որոշ գործիչներ, սակայն առաջին դեպքն է, որ պարգևատրվում է ՀՀ քաղաքացին։

Ի դեպ, հավելենք, որ «Պատվոգիրը» շնորհվում է պետական, հասարակական և միջպետական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ներդրման համար և հանդիսանում է բարձր գնահատական տվյալ գործունեության նկատմամբ»։

1/2466
bottom of page