Զելենսկին դեմ չէ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ ձևաչափով հանդիպմանը
- Ani

- 9 hours ago
- 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով նախկինում բազմիցս հրաժարվել է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններից, հայտարարել է, որ Կիևը աջակցում է Միացյալ Նահանգների նախաձեռնությանը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, հայտնում է «Новости.LIVE» հեռուստաալիքը։
«Մենք կաջակցենք Միացյալ Նահանգների առաջարկին»,- մասնավորապես, ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ չի ակնկալում, որ հանդիպումը բեկումնային կլինի, սակայն Ուկրաինան, Զելենսկու խոսքով, կաջակցի այս ձևաչափով երկխոսությանը, եթե այն հանգեցնի գերիների փոխանակմանը կամ առաջնորդների հանդիպման նախապատրաստմանը։




















