top of page

Հայաստանում զորավարժություններ կիրականացվեն՝ 3 ամիս ժամկետով

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


Հայաստանում նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը

հայտարարել պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով։ Որոշման նախագիծը ներառված է կառավարության առաջիկա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։


Վարժական հավաքներին ներգրավելու են մինչև 65 քաղաքացու, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:


Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավելու է մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց։

 
 
1/2518
bottom of page