top of page

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի մարմինը

  • Writer: Ani
    Ani
  • 15 minutes ago
  • 1 min read

Հունվարի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության 26 խումբը «կրծքավանդակի շրջանում ցավ» կանչով մոտեցել է Նորաշեն թաղամասի տներից մեկը, որտեղ մինչ շտապօգնության խմբի հասնելը հանկարծամահ է եղել 29-ամյա Գագիկ  Ղ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գագիկ Ղ․-ն աշխատում էր Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես սպասարկման մասնագետ։

1/2518
bottom of page