top of page

Ինչո՞վ են զբաղվում նախարարների կանայք և միակ կին նախարարի ամուսինը․ մաս 2

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Nov 20, 2022
  • 1 min read


MediaHub.am-ը շարունակում է ներկայացնել, թե նախարարի պաշտոն զբաղեցնող անձանցից ովքեր են ամուսնացած և նրանց ամուսինը կամ կինը որտեղ է աշխատում։ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանի կինը՝ Մետաքսյա Պողոսյանը չի աշխատում։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի կինը՝ Անահիտ Դումանյանը, աշխատում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, որպես որակի կառավարման վարչության որակի պատասխանատու։


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ամուսնացած չէ։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի կինը՝ Գոհար Խաչատրյանը, չի աշխատում։ Միակ կին նախարար՝ առողջապահության ոլորտի ղեկավար՝ Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, աշխատում է «Արտստեպ» ՍՊԸ-ում, որպես բրենդի զարգացման մասնագետ։


Հիշեցնենք, որ MediaHub.am-ը արդեն ներկայացրել է Արդարադատության, ԱԳ, էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի, ՏԿԵ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների ընտանեկան կարգավիճակն ու նրանց կանաց զբաղեցրած պաշտոնները։ Նյութին կարող եք ծանոթանալ այստեղ․ ։

 
 
1/2518
bottom of page