top of page

Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի

  • Writer: Ani
    Ani
  • Nov 28, 2024
  • 1 min read
ree

Վրաստանը ժամանակավորապես կանգնեցնում է  ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, բանակցությունների դադար կլինի՝ մի քանի տարով։ Այդ մասին այսօր հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Որոշել ենք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը մեր օրակարգում չներառել՝ մինչև 2028 թվականի վերջը։ Նաև հրաժարվում ենք ԵՄ բյուջետային դրամաշնորհներից»,- ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանն իր հերթին բանաձև է ընդունել Վրրաստանի վերաբերյալ, որում հայտարարել է, թե չի ճանաչում Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև պահանջել է մեկ տարվա ընթացքում նոր ընտրություններ անցկացնել,  ԵՄ-ին էլ հորդորել է վերանայել Վրաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը, իսկ Վրաստանի մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցներ սահմանել։

Նշենք, որ Վրաստան-ԵՄ, Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները կտրուկ վատացել են՝ երկրում արտասահմանյան գործակալների մասին օրենքն ընդունվելուց հետո։


bottom of page