top of page

Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն

  • Writer: Ani
    Ani
  • Apr 25
  • 1 min read

Հայ սամբիստները հերթական մեդալներն են նվաճել Կիպրոսում ընթացող Եվրոպայի առաջնությունում։

Երիտասարդների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է 71 կգ քաշային Մհեր Օհանյանը։ Նրան պարգևատրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մխիթար Հայարպետյանը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ 64 կգ քաշային Արշակ Բեկչյանը և 88 կգ քաշային Սեյրան Սարուխանյանը դարձել են արծաթե մեդալակիրներ։

79 կգ քաշային Սամվել Ղազարյանը, 98 կգ Էրիկ Սաղաթելյանը և +98 կգ Արսեն Հայրապետյանն էլ դարձել են բրոնզե մեդալակիրներ։

1/2444
bottom of page