Հայաստանում կան ներքին հարցեր․ մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով
1 hour ago
1 min read

Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար: Հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ադրբեջանն իր բարի կամքն է դրսևորել Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովում: Մեր երկիրը նույնպես միակողմանի քայլեր է ձեռնարկում, որպեսզի բոլորը կարողանան տեսնել խաղաղ գործընթացի իրական արդյունքները:
Սակայն Հայաստանում կան ներքին հարցեր: Մենք հետևում ենք գործընթացին»,- հայտարարել է Բայրամովը:




















