top of page

Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս». Աբրահամյան

59 minutes ago
1 min read

Սա առաջին փուլն էր, ապագայում ևս մասնակցություն ունենալու ենք, առջևում խոշոր համայնքների ընտրություններ են, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նախօրեին որոշ համայնքներիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։

«Սրանք հիշեցնում էին նախկինում տեղի ունեցած ընտրությունները, այն տարբերությամբ, որ նախկինում ընդդիմադիր թեկնածուներին չէին ձերբակալում»,-ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ գործող իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս»։

«Իրենց այնպիսի ընդդիմություն է պետք, որն իրենց պես կհամաձայնի ամեն ինչ զիջել Ադրբեջանին՝ հանուն ոչնչի»։

1/2960
bottom of page