«2 տարի առաջ, որ ասեին 24 տարեկանում բնակարան եմ ձեռք բերելու, ոչ մի կերպ չէի հավատա». Անի Արզումանյան
- Ani
- Jan 20
- 1 min read

Բլոգեր, դերասանուհի Անի Արզումանյանն ինստագրամյան իր էջում կիսվել է բնակարան գնելու նորությամբ:
«Շնորհավորեք բնակարան ձեռք բերելու կապակցությամբ:2 տարի առաջ, որ ասեին 24 տարեկանում բնակարան եմ ձեռք բերելու, ոչ մի կերպ չէի հավատա։ Ամեն ինչ այնքան իդեալական ընթացավ, առանց ոչ մի տեսակ խոչընդոտի ստացվեց արագ, շատ նախընտրելի տեղում, բավականին մեծ քառակուսի ու շատ լավ արժեքով:Իրականում սա 2024-ի գլխավոր ձեռքբերումն էր, բայց կիսվում եմ դրանով մի քիչ ուշացած: Ինչպես հասկացել եք, ես լուրեր հայտնելուց չեմ շտապում»,- լուսանկարին կից գրել է Անին: