Մեր հայրենակիցների ազատ արձակումն ու վերադարձը ՀՀ երբեք դուրս չի եկել մեր օրակարգից. Նիկոլ Փաշինյան
- 31 minutes ago
- 1 min read

Մեր հայրենակիցների ազատ արձակումն ու վերադարձը ՀՀ երբեք դուրս չի եկել մեր օրակարգից: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատարձակումը և վերադարձը Հայաստան երբեք դուրս չի եկել և մինչև խնդրի լուծումը դուրս չի գա մեր աշխատանքային օրակարգից։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, այդ հարցը շարունակում է մնալ մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ, և մենք Ադրբեջանի հետ շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։
Կշարունակվեն աշխատանքները Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման ուղղությամբ, համոզված եմ՝ Ադրբեջանից Հայաստան ներմուծումներին զուգահեռ շուտով կսկսվեն արտահանումներ Հայաստանից Ադրբեջան։ Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների մեկնարկը և զարգացումը էականորեն ուժեղացնում է հաստատված խաղաղությունը, և մենք մեր տնտեսվարողներին քաջալերելու ենք աշխատել այս ուղղությամբ:
Առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումից և խորացումից, սահմանների սահմանազատումից, գերիների և անհետ կորածների հարցերի շուրջ համագործակցությունից, ապաշրջափակումից, նույնիսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումից անդին, շատ կարևոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների սոցիալ-հոգեբանական կողմը»,- նշել է Փաշինյանը:




















