«Իրանը մտադիր չէ ընդունել հակամարտության դադարեցման՝ ԱՄՆ-ի առաջ քաշած պայմանները»․ Բաղայի
- 1 hour ago
- 1 min read

Իրանը չի ընդունի ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցման համար առաջ քաշված պայմանները, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Իրանը չի ընդունի ագրեսորի (ԱՄՆ - խմբ.) կողմից պատերազմի դադարեցման համար առաջ քաշված պայմանները։ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները բոլոր մակարդակներում, առանց որևէ կասկածի, հաստատակամ են պետության պաշտպանության հարցում և չեն տրվի ագրեսորի պահանջներին»,- նրա խոսքերը մեջբերում է Tasnim-ը։
Դիվանագետի գնահատմամբ՝ հենց այն երկիրը, որը սկսել է զինված հակամարտությունը, պետք է «պատասխանատվություն կրի իր գործողությունների համար»։




















