top of page

Ռուսաստանը իր տեսլականն է ներկայացրել ԱՄՆ-ին և Ուկրաինային․ ՌԴ ԱԳՆ

1 hour ago
1 min read

Նոյեմբերին Աբու Դաբիում կայացած եռակողմ՝ ՌԴ, ԱՄՆ,Ուկրաինա  բանակցությունների ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է իր տեսլականը՝ հակամարտությունից հետո անվտանգության ճարտարապետության վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Դա աշխատանքային պրոցես է։ Բանակցությունների նախորդ փուլում գործընկերներին արդեն փոխանցել ենք մանրամասն նկարագրություն՝ ինչպես է Ռուսաստանը պատկերացնում հետագա զարգացումները և հետագա լուծումները»,- ասել է Ռյաբկովը լրագրողներին՝ ի պատասխան հարցի, թե պաշտոնական Մոսկվան նոր առաջարկներ պատրաստու՞մ է բանակցությունների հաջորդ փուլի համար՝ հակամարտությունից հետո անվտանգության ապահովման վերաբերյալ։

1/3009
bottom of page