top of page

«ՔՊ-ն էլ է գիտակցել, որ նման հեռանկար չկա». Արամ Վարևանյանը բացառում է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կապահովի վեց ձայնը

2 hours ago
1 min read

Սահմանադրության նոր նախագիծը բացառապես արտաքին պարտադրանքով մշակված փաստաթուղթ է, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

«Անկեղծ եմ ասում՝ անընդունելի է։ Նախաբանի նկատմամբ նման ոտնձգությունն աբսուրդ է»,- ասաց նա։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը ցանկություն չունի կարդալու նոր Սահմանադրության նախագիծը, վիրավորական է համարում։

Ինչ վերաբերում է ճնշումներին՝ Վարդևանյանն ասաց, որ այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է։

«Կարող եմ ասել, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը գիտակցում է այն պատասխանատվությունը, այն բեռը, այն վստահությունը, որ ստացել է հայրենակիցներից ու դրա շրջանակներում հստակ ու վճռական «ոչ»-ը, որն արձանագրել ենք»,- ընդգծեց նա։

ԱԺ փոխնախագահը բացառում է, որ իրենց խմբակցությունից վեց ձայնը կապահովեն։

«Նման երևույթ գոյություն չունի, ՔՊ-ն էլ է գիտակցել, որ նման հեռանկար չկա»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ԱԺ ընդդիմությունը կապահովի այն վեց ձայնը, որն իշխող կուսակցությանը պակասում է նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար։

1/3008
bottom of page