Սեպտեմբերին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 26,6 տոկոսով. Վահե Հովհաննիսյան
6 hours ago
1 min read

Սեպտեմբերին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների թվի կտրուկ՝ 26,6 տոկոս աճ։ Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից, Չինաստանից, Իրանից և Վրաստանից ժամանած զբոսաշրջիկների թվի ավելացմամբ։
Միաժամանակ, հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,8 տոկոսով։
Փոխարենը՝ մյուս երկրներից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 2,8 տոկոսով։




















