top of page

Երևանից 10 րոպե հեռավորության վրա կկառուցվի «Լույսերի քաղաք» բնակելի համալիրը

5 hours ago
1 min read

«Լույսեր» ընկերությունը հայտարարել է «Լույսերի քաղաք» նոր լայնածավալ բնակելի նախագծի մեկնարկի մասին, որը նախատեսվում է իրականացնել Երևանից ընդամենը 10 րոպե հեռավորության վրա։



Ընկերության ներկայացմամբ՝ նախագիծը կընդգրկի 80 հեկտար տարածք, որտեղ նախատեսվում է կառուցել ավելի քան 100 ցածրահարկ բնակելի շենք՝ շուրջ 8500 բնակարանով։ Տարածքից 30 հեկտարը կհատկացվի կանաչապատ և հանրային գոտիներին։



Բնակելի շենքերը հիմնականում կլինեն 6–7 հարկանի, իսկ բնակարանների մակերեսը կտատանվի 27 -120 քառակուսի մետրի սահմաններում։ Նախատեսվում են նաև ստորգետնյա և բացօթյա ավտոկայանատեղիներ, որոնց ծածկերը կհամալրվեն արևային վահանակներով։



Ընկերության հաղորդմամբ՝ նախագծի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կներդրվի «Բնակարանի փոխանակում» ծառայությունը, որը բնակիչներին հնարավորություն կտա փոխել իրենց բնակարանը կամ ձեռք բերել ավելի ընդարձակ բնակտարածք։



Նախագծի նպատակն է ձևավորել ժամանակակից քաղաքային միջավայր՝ համատեղելով բնակելի տարածքները, կանաչ գոտիները, հանրային ենթակառուցվածքներն ու հանգստի վայրերը։

1/2971
bottom of page