top of page

«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը. վերջինս ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն

7 hours ago
1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնդի կառավարական առանձնատուն։ Մինչ այդ նա բնակվում էր Երեւանի Աճառյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում։ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետ Դավիթ Օհանջանյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում։

Ի դեպ, կառավարական առանձնատանը վերջին տարիներին ընդամենը 4 անձ է բնակվել` Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը եւ Ալեն Սիմոնյանը: Այժմ Սիմոնյանին փոխարինել է Ռուբինյանը, չնայած օրենքը թույլատրում է Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին՝ բնակություն հաստատել կառավարական առանձնատների տարածքում: Սիմոնյանն օգոստոսին է լքել առանձնատունը, իսկ Ռուբինյանը սեպտեմբերին է տեղափոխվել կառավարական կեցավայր:

Այստեղ բնակվում են բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ, եւ սա լրացուցիչ կարգավիճակ ու կշիռ է ապահովում տվյալ պաշտոնյայի համար: Նա կարող է հրավիրել նաեւ այլ անձանց, ում համար օրենքը նման արտոնություն չի նախատեսում: Դա նշանակում է, որ վարչապետը կարեւորում է տվյալ անձնավորությանը եւ աշխատանքից դուրս շփումներ էլ է ունենում նրանց հետ: Հիշեցնենք, որ 2025թ. բյուջեով «Կառավարական առանձնատներ» ՊՈԱԿ-ին բյուջեից 621 մլն դրամ է հատկացվել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2948
bottom of page