top of page

Եկամուտների հայտարարագիր չներկայացնելու դեպքում ինչ է սպասվում քաղաքացիներին

1 hour ago
1 min read

2026 թվականին՝ 2025 թվականի հաշվետու տարվա համար, եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում ՀՀ ռեզիդենտ և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացի են։ Բացառություն են միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։ Iravaban.net-ը տեղեկացնում է, որ հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ը ներառյալ է։


Սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում ՊԵԿ-ի կողմից նախալրացրած հայտարարագիրը համարվում է ներկայացված՝ վերջնաժամկետի դրությամբ ՊԵԿ-ի բազայում եղած տվյալներով։ Ընդ որում, ներկայացման օր է համարվում հենց վերջնաժամկետի օրը։


Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.1-ին հոդվածով պատասխանատվություն է նախատեսված հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար։ Այս իրավակարգավորումը սակայն չի տարածվում քաղաքացիների տարեկան եկամուտների հայտարարագրի վրա։ Ուշ ներկայացնելու համար հարկային տուգանք ևս չի առաջանում, քանի որ ՊԵԿ-ի կողմից ավտոմատ կերպով նախալրացվում և ներկայացվում է հայտարարագիր։ Բայց եթե ունեք հարկվող եկամուտ, որը ՊԵԿ-ի տվյալներում չկա՝ այն նախալրացված հայտարարագրում չի արտացոլվի։

1/2948
bottom of page