Այսօր կատարվում է այն, ինչ կատարվեց 1915 թվականին, երբ Միքայել Ծայրագույն Վարդապետ Աջապահյանին թուրքերը կտոր-կտոր արեցին. Նաթան Սրբազան
- Ani

- Jun 27
- 1 min read

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համար անընդունելի են իրավապահների գործողությունները։
«Մի այնպիսի հանցագործի չեն եկել տանելու կամ բերման ենթարկելու»,- լրագրողներին ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Նաթան Սրբազանն ասաց, որ Միքայել Սրբազանն ինքնակամ է որոշել, որ կգնա ու կներկայանա իրավապահներին, բայց քաղաքացիները երկու անգամ էլ թույլ չեն տվել, որ Սրբազան Հորը տանեն։
«Միքայել Սրբազանը որևէ մեկի հետևում պահ չի մտել, նա այդ մարդը չէ։ Գնացեք ու իմացեք նրա տոհմածառը, Աջապահյանները բոլոր ժամանակներում եղել են մեր ազգի ու եկեղեցու առաջամարտիկները, իսկ այսօր կատարվում է այն, ինչ կատարվեց 1915 թվականին, երբ Միքայել Ծայրագույն Վարդապետ Աջապահյանին թուրքերը կտոր-կտոր արեցին»,- ասաց Սրբազան Հայրը։




















