top of page

«Ժողովուրդ». Արուսիկ Ջուլհակյանը թաքցնում է փաստերը, իսկ ընկերուհին՝ ԿԿՀ նախագահը, չի նկատում

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի կայքում պարբերաբար հրապարակվող «Նիստից դուրս» շարքի հյուր, ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարցին թե՝ ով է ձեր ամենամեծ քննադատը, նշել է՝ ամուսինը։

Հետաքրքիր է, իսկ այդ ինչպես է Ջուլհակյանի տարեկան եկամուտների հայտարարագրից անհետացել ամուսնու մասին տողը։

Բանն այն է, որ ըստ Հանրային ծառայության մասին օրենքի Հոդված 34–ի 9-րդ մասի՝ Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն (ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք) են նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձը։

10-րդ կետով՝ Սույն օրենքի իմաստով՝ համատեղ բնակվող է համարվում պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվող անձը։

Այսինքն հայտարարատու պաշտոնատար անձը պարտավոր է հայտարարագրում նշել ամուսնուն կամ կնոջը, ինչպես նաև համատեղ բնակվող անձի տվյալները։

Սակայն Ջուլհակյանի հետ համատեղ բնակվողների ցանկում ամուսին՝ Ավետ Պողոսյանն ամենևին էլ չկա։

Պատգամավորի հետ համատեղ բնակվում են Մարիետտա Պողոսյանը և Թովմաս Ջուլհակյանը։

Իսկ ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանը, ով այժմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է, իր հայտարարագրում և Ջուլհակյանի մասում «չի հիշատակել»։

Ջուլհակյանն անգամ դստերը հայտարարագրում չի նշել որպես անչափահաս զավակ, այնինչ Ավետ Պողոսյանը նշել է։

Ստացվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային հանձնաժողովի ղեկավարը, ով նաև ԿԿՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանի ամենամտերիմ ընկերուհին է, սխալներով կամ փաստերը թաքցնելով է հայտարարագիրը լրացրել։

Ջուլհակյանի ամուսինը ևս սխալ է լրացրել, և դրա համար անգամ բանավոր նկատողություն չեն ստացել արտոնյալ ամուսինները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2510
bottom of page