«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան
- Ani

- 3 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը թեպետ ամեն հարմար առիթով կրկնում է, որ ժողովուրդն է որոշելու՝ 2026 -ին ով կլինի իշխանություն, սակայն ներկուսակցական վերջին հավաքների ժամանակ հետեւողականորեն կրկնում է, որ իրենց հաղթանակն այլընտրանք չունի:
Թիմին ներշնչում է, թե անկասկած իրենք հաղթելու են, բայց պետք է այնպես անեն, որ ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան՝ միահեծան իշխանություն ձեւավորելու համար։ Թիմում շատերը լուրջ են ընդունել Փաշինյանի ասածը եւ իրենք էլ պոռոտախոսությամբ են զբաղված, սակայն ՔՊ-ում կան մարդիկ, որոնք հասկացել են՝ Փաշինյանն ընդամենը դուխ է տալիս թիմին, կարեւոր միջոցառումից առաջ հոգեբանական աշխատանք է տանում, որ հուսահատության, պարտվողականության տրամադրություններ բուն չդնեն թիմում՝ դրանից բխող հետեւանքներով, եւ «վիզ դրած» աշխատեն` հաղթանակի համար:
Իսկ ընդդիմությունը, ճիշտ հակառակը` ողջ օրը խոսում է նրանից, որ «ՔՊ-ն արդեն հաղթել է», իսկ իրենք` պարտվել: Անգամ մարտավարություն ընտրելիս ու մարդկային հոգեբանության հարցերում նրանք զիջում են Փաշինյանի ճկունությանը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















