top of page

Մասկը՝ Կոնգրեսի թիրախում․ SpaceX-ը կարող է զրկվել ֆինանսավորումից

5 hours ago
1 min read

ԱՄՆ-ն սպառնացել է դադարեցնել SpaceX-ի ֆինանսավորումը Ուկրաինայի պատճառով։



Կոնգրեսը կարող է արգելափակել ընկերության բյուջետային ֆինանսավորումը, եթե ընկերության սեփականատեր Իլոն Մասկը չկարողանա բացատրել, թե ինչու է Starshield ռազմական արբանյակային ցանցը դանդաղել Ուկրաինայում, հաղորդում է CNN-ը։



SpaceX-ի ֆինանսավորման արգելափակման հարցը քննարկում են դեմոկրատ ներկայացուցիչ Ջիմ Հայմսը, որը հունվարին կգլխավորի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն, և Ազգային հետախուզության տնօրեն Ջեյ Քլեյթոնը։



Հայմսը գրում է, որ կոմիտեն չի կարող միջոցներ հատկացնել կառավարական համակարգերի զարգացման համար, որոնց նկատմամբ «կառավարությունը լիակատար վերահսկողություն չի ունենա»։



Կոնգրեսականը նաև խնդրել է հանդիպում Մասկի հետ՝ քննարկելու համար, թե ինչ փոփոխություններ են կատարվել Starshield ծառայությունում 2026 թվականի հոկտեմբերին և արդյոք դրանք կատարվել են միակողմանիորեն, թե՞ ԱՄՆ կառավարության հրահանգով։

1/3003
bottom of page