Տատյանա Կիմի հրաժարականից հետո Wildberrie-ը հայտարարություն է տարածել
10 minutes ago
1 min read

Wildberries ՍՊԸ-ն 2024 թվականից RWB խմբի կազմում է։ Ամբողջ գործառնական գործունեությունը փոխանցվել է խմբի հիմնական ընկերությանը՝ RWB-ին։ Այս մասին հայտարարություն է տարածել Wildberries-ի մամուլի ծառայությունը։
«Էկոհամակարգի ձևավորման ընթացքում խումբը ձեռք է բերել նոր ընկերություններ, իսկ Wildberries ՍՊԸ-ն պահպանել է խմբի որոշ ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը։ Ուստի Wildberries ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա։
Տատյանա Կիմը շարունակում է զբաղվել RWB խմբի ռազմավարական զարգացմամբ»,-նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Wildberries շուկայի հիմնադիր Տատյանա Կիմը հրաժարական է տվել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից։




















