top of page

Եթե Սահմանադրությունը փոխվեց, Հայաստանը դարձավ ադրբեջանական գաղութ, ո՞վ ասաց, որ արտահերթ կամ հերթական ընտրություններ կլինեն. Խաչատրյան

1 minute ago
1 min read

Ներսում Փաշինյանը սպառնում է բուլդոզերով, դրսից Ադրբեջանը սպառնում է պատերազմով. այս պայմաններում ի՞նչ հանրաքվեի մասին կարող ենք խոսել։

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Եթե Փաշինյանը այդքան քաջություն ունի, թող իր երկրորդ սպառնալիքը իրականացնի՝ արտահերթ ընտրություններ, բայց, ինչպես նկատեցիք, Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ում ասաց՝ կա՛մ Սահմանադրություն, կա՛մ ժողովուրդը ձեզ կհեռացնի, բացառեց արտահերթ ընտրությունները»,-ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը պետք է հեռանա, որ Սահմանադրությունը չփոխվի, ՀՀ-ն չդառնա Ադրբեջանի վասալ պետություն, գաղութ։

«Եթե Սահմանադրությունը փոխվեց, Հայաստանը դարձավ ադրբեջանական գաղութ, ո՞վ ասաց, որ արտահերթ կամ հերթական ընտրություններ կլինեն»,-նշեց պատգամավորը։

1/3004
bottom of page