top of page

Արագածոտնում «Nissan»-ում հրդեհ է բռնկվել. մեքենան վերածվել է մոխրակnւյտի

2 hours ago
1 min read

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել դեպի Բավրա ընթացող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդին և 6 ուղևորներին առաջինն օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի կրտսեր պարեկներ Դավիթ Սերոբյանն ու Սմբատ Հակոբյանը և երկու երիտասարդ տղաներ, որոնցից մեկը Մարալիկի բնակիչ է։



Պարեկները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և 6 ուղևորներին, ինչից հետո պայքարել են կրակի դեմ, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

1/3003
bottom of page