top of page

ՌՈ պետը հանձնարարական է տվել հայտնաբերել կարգազանց զինծառայողներին

1 minute ago
1 min read

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:



Նախքան խորհրդակցության մեկնարկը՝ ՌՈ պետն անձնակազմին է ներկայացրել ռազմական ոստիկանության նորանշանակ պաշտոնատար անձանց, այնուհետև անցել խորհրդակցության հիմնական մասին, որի ժամանակ քննարկվել են օպերատիվ վիճակի, կատարողական կարգապահության, կանխարգելիչ բնույթի աշխատանքների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հարցեր:



ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տվել է հանձնարարականներ՝ կարգապահության ամրապնդման, կարգազանց զինծառայողների հայտնաբերման, արատավոր բարքերի, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, քրեորեն հետապնդելի արարքների նախականխման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու, ինչպես նաև անհատական ու ընդհանուր բնույթի կանխարգելիչ միջոցառումները նպատակային և արդյունավետ դարձնելու վերաբերյալ:

1/3003
bottom of page