top of page

Իջևանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Feb 6
  • 1 min read

Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները փետրվարի 5-ին Այգեհովիտ բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են փայտով բարձված մի բեռնատար։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանաությունից:

34-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենան բեռնված է մոտ 5 խմ փայտանյութով, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:Մեքենան տեղափոխվել է Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են։

1/2054
bottom of page