top of page

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

2 minutes ago
1 min read

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-22-ին կեսօրից հետո, 25-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։



Քամին` արևմտյան` 2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։



Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-23-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։


Երևան քաղաքում սեպտեմբերի 20-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

1/2905
bottom of page