top of page

Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը

53 minutes ago
1 min read

Սեպտեմբերի 19-ին Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (Regional Studies Center, RSC) հիմնադիր տնօրեն, քաղաքական և միջազգային հարաբերությունների վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, հայտնում է Agos-ը։

Օրեր առաջ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը հայտնել էր, որ Կիրակոսյանը գործնական այցով գտնվում էր Ստամբուլում, որտեղ նրա առողջական վիճակը վատացել էր։ Նրա մոտ ախտորոշվել էր ուղեղային արյունազեղում, ինչից հետո նա տեղափոխվել էր Օքմեյդանիի պրոֆեսոր Ջեմիլ Թաշչըօղլուի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։

Ռիչարդ Կիրակոսյանը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրենն էր և ավելի քան 35 տարվա փորձ ուներ անվտանգության և միջազգային հարաբերությունների ոլորտում։

Տարբեր տարիներին նա համագործակցել է Ասիական զարգացման բանկի, Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Եվրոպական խորհրդարանի, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության, Միջազգային ճգնաժամային խմբի, ԵԱՀԿ-ի, ինչպես նաև ԱՄՆ պաշտպանության և պետդեպարտամենտների հետ։

Կիրակոսյանը նաև դասախոսել է ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջում և պարբերաբար հանդես եկել միջազգային լրատվամիջոցներում՝ Հայաստանի, Հարավային Կովկասի և տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ վերլուծություններով։

1/2905
bottom of page