Մանկատան երեխային ծեծած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
38 minutes ago
1 min read

Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան հաշմանդամություն ունեցող երեխային ծեծած դայակը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։ «Ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել դեպքի մասին և համագործակցելով մանկատան ղեկավարության հետ, բացահայտել են այն, հայտնաբերել նշված անձին, ձերբակալել և ներկայացրել քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, այս պահին անձը գտնվում է տնային կալանքի տակ»,- նշել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ երեկ «Հրապարակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, գրել էր, որ օգոստոսի կեսերին մանկատան դայակներից մեկը դաժանաբար ծեծել է հաշմանդամություն ունեցող երեխային։ Նա հեռացվել է աշխատանքից:




















