Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարողանալու են Նիկոլ Փաշինյանի հետ բովանդակային բանավիճե՞լ. Ալեն Սիմոնյան
- Mar 27, 2025
- 1 min read
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նախկին նախագահներ չեն։
«Իրենք քաղաքական դիակ են, ասեմ ավելին՝ նախկին նախագահ էլ չեն, նրանք չեն ընտրվել ՀՀ նախագահ, չընտրված եռյակն են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը պնդեց, թե նախկին նախագահները չեն կարող Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճել։
«Ռոբերտ Քոչարյանը կարողանալու է Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ իրականության մեջ բովանդակային բանավիճե՞լ, թե՞ Սերժ Սարգսյանն է կարողանալու, կամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սաղին լավ ճանաչում ենք»,-նշեց նա։




















