Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա
42 minutes ago
1 min read

Այսօրվիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել Առնո Բաբաջանյան 137 շենքի բակում։
Պարզվել է, որ նշված բակից Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել մի քաղաքացի՝ ազդրի հատվածում ստացած վնասվածքով։
Տեղում պարզվել է, որ նա նույն բակի բնակիչ 44-ամյա Բ. Մ.-ն է, ում կյանքին վտանգ չի սպառնում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ, որպեսզի կասկածյալն ինքնակամ ներկայանա և իր հետ բերի հանցագործության գործիքը։
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




















