top of page

Միրզոյանն Իրանի նախագահին ներկայացրել է՝ որ ընթացքում է ԹՐԻՓՓ-ը ԱԳՄԱ նախարարությունից հաղորդում են․

6 hours ago
1 min read

ԱԳՄԱ նախարարությունից հաղորդում են․

«Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Որպես շարունակություն Նյու Յորքում երկու երկրների ղեկավարների հանդիպման՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Իրան քաղաքական շփումների ակտիվ օրակարգը: 

Հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։ 

Քննարկվել են Երևանում կայանալիք COP17 համաժողովին ԻԻՀ բարձր մակարդակով մասնակցության հարցեր»:

1/2930
bottom of page