Կանխարգելել ոչ կանոնադրային հարաբերությունները. Պապիկյանը հանձնարարականներ է տվել
11 hours ago
1 min read

Հոկտեմբերի 5-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսակապային խորհրդակցություն՝ «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով։
ՊՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ քննարկման առանցքում են եղել զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանը և ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելմանն ու բացառմանն ուղղված միջոցառումներին վերաբերող, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր։
Խորհրդակցության ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ։




















