Երևանում «BMW»-ն բшխվել է «Mitsubishi»-ին և վրшերթի ենթարկել հետիոտնին. կա վիրшվոր

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Ռոստովյան - Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi»-ին, ինչի հետևանքով «Mitsubishi»-ի մոտ կանգնած կինը վրարեթի է ենթարկվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում «BMW»-ի վարորդը հայտնում էր, որ վթար-վրաերթի պատճառը եղել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ապա դեպքի վայրից հեռացել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ճշտվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։




















