top of page

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

  • 1 hour ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որը Տավուշում, եղբոր անունով ապօրինաբար սեփականացված հողատարածքում հանգստյան գոտի է կառուցում, հույսը չի կտրել, որ կվերադառնա պետական աշխատանքի:

Ի դեպ, Դիլիջան ազգային պարկի տարածքից տրամադրված այդ հողամասի հետ կապված՝ դատախազությունը գրություն էր ուղարկել համայնքապետարանին, որ դիմեն դատարան՝ հետ վերցնեն համայնքային հողը։ Կրկին պետական համակարգ վերադառնալու համար էլ Վահե Ղազարյանը պաշտոնաթողությունից հետո լռել է՝ ոչ մի քննադատական խոսք չի ասել, ընտրությունների ժամանակ աշխատել է ՔՊ-ի համար, ցանկացած առիթով Փաշինյանին հրավիրում է ուտել-խմելու:

Որոշ ժամանակ առաջ Իջեւանում խոսում էին, որ նա ուզում է ԱԱԾ տնօրեն նշանակվել, իսկ հիմա՝ քանի որ պաշտպանության նախարարի հրաժարակաի թեման է շրջանառվում, և հայտնի է, որ Սուրեն Պապիկյանին Փաշինյանը ձեռք չի տալիս, ըստ էության, մի պատճառով՝ հարմար թեկնածու չի գտնում, ուստի Ղազարյանը սկսել է ակտիվորեն «աշխատել» այս ուղղությամբ: Մեր աղբյուրի խոսքով` նա այժմ փորձում է Փաշինյանի հետ բանակցել, որ պաշտպանության նախարարի պաշտոնի հարցում ընտրությունն իր վրա կանգ առնի: Վերջերս որդու բանակի խնջույքին էլ Փաշինյանին հրավիրել էր այդ հեռահար նպատակով:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2864
bottom of page