top of page

Արդյոք ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների անգամ մեկ երրորդի կողմ ձայները չստացած քաղաքական ուժն իրավասու է միանձնյա ընդունելու մի ծրագիր, որը կհռչակի Չորրորդ Հանրապետությունը․ Մելոյան

  • 1 hour ago
  • 1 min read

Կառավարության ծրագիր, թե ապազգային ծրագիր, այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Հայկական բոլոր հանրապետությունների հիմնադրումն աշխարհաքաղաքական իրադարձությունների և հայերի միասնական կամքի արդյունք են եղել։

Արդյո՞ք ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների անգամ մեկ երրորդի կողմ ձայները ՉՍՏԱՑԱԾ քաղաքական ուժն իրավասու է միանձնյա ընդունելու մի ծրագիր, որը կհամարակալի մեր հանրապետությունները՝

-հռչակելով Չորրորդ հանրապետություն, ջրբաժան մտցնելով հարվածի տակ դնել Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթերը՝ Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը, և հրաժարվելու մեր հիմնադիր նախահայրերի հռչակած համազգային նպատակներից ու պետականության սկզբունքներից։

Սա ոչ լեգիտիմ գործընթաց է։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,-նշել է նա։

1/2863
bottom of page