top of page

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

  • 2 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի դեմ հարուցված վարույթներով անցնում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի դուստրը՝ Orange Fitness-ի գործադիր տնօրեն Կարինե Փամբուկյանը:

Օգոստոսի 25-ին Քննչական կոմիտեն Երեւանի դատարան է ներկայացրել Կ․ Փամբուկյանին կալանավորելու միջնորդություն, որը մակագրվել է հայտնի դատավոր Կարեն Ֆարխոյանին, որը չի բավարարել միջնորդությունը։ Փամբուկյանի ղեկավարած Orange Fitness-ում նախօրեին ՔԿ-ն քննչական գործողություններ էր իրականացրել եւ կապարակնքել տարածքը՝ Քոչարյաններին առնչվող քրեական վարույթի շրջանակում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2864
bottom of page