top of page

Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներ

8 hours ago
1 min read

Պայթյունը տեղի է ունեցել Թբիլիսիի ծայրամասում՝ Փոնիճալա թաղամասի բազմահարկ շենքերից մեկում։ Այս մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գերատեսչության տվյալներով՝ նախնական վարկածով պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 09:00-ին։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փրկարարները ժամանակավորապես տարհանել են շենքի բնակիչներին։

Չորս տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, շարունակվում են ևս յոթ մարդու որոնումները, որոնցից երեքը երեխաներ են:

«Համապատասխան կառույցը հետազոտում է ամբողջ բնակելի տունը, որպեսզի գնահատի դրա կայունությունը»,- հայտարարել Է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով՝ բնակիչներին ժամանակավորապես կտեղավորեն հյուրանոցներում։

«Իմեդի» հեռուստաընկերությունը հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել մի բնակարանում, որտեղ ապրում էր սահմանափակ կարողություններով անձ։ Տուժածի խոսքով՝ ինքը նոյեմբերի 18-ի երեկոյան փորձել է միացնել գազօջախը, սակայն չի կարողացել։ Նոյեմբերի 19-ի առավոտյան կրկին փորձել է անել դա, ինչից հետո պայթյուն է որոտացել։

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։

1/2999
bottom of page