Հանդիպել եմ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ․ Ավինյան
2 hours ago
1 min read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է.
«Հանդիպել եմ անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտի և մեր մյուս զոհված հերոսների հիշատակին նվիրված անկյուն ստեղծելու նախաձեռնությունը։ Առաջարկվող տարածքն արժանացել է հերոսի հոր հավանությանը։
Այս պահին աշխատանքներ են տարվում հիշատակի անկյան էսքիզային առաջարկները մշակելու ուղղությամբ, որոնք կներկայացվեն և կհամաձայնեցվեն հերոսի ընտանիքի հետ։
Կարևոր է, որ այս նախաձեռնությունն իրականացվի հարազատների հետ քննարկումների և նրանց ցանկությունների հաշվառմամբ»։




















