Եվրոպացիներն անելիք չունեն Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ․ ՌԴ ԱԳՆ
1 hour ago
1 min read

Աբու Դաբիում նախատեսված բանակցությունների նախօրեին «Կամավորների կոալիցիայի» զորավարժությունների մեկնարկը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ եվրոպական երկրները չպետք է մասնակցեն Ուկրաինայի հարցով բանակցություններին։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զինված ստորաբաժանումների տեղակայումը կտրականապես անընդունելի է՝ այն որակելով որպես ռազմական միջամտություն։
Մոսկվայի պնդմամբ՝ Լոնդոնն ու Փարիզը, Ուկրաինայում բազմազգ ուժեր տեղակայելու միջոցով, ձգտում են պահպանել Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտությունը շարունակելու հնարավորությունը։




















