Մտածում էի, թե կարող եմ ինչ-որ բան փոխել, ընկել էի ռուսների ոտքերը ու ղնդրում էի․ Ալեն Սիմոնյան

«Հարիֆ-հարիֆ մտածում էի, թե կարող եմ ինչ-որ բան փոխել, ընկել էի ռուսների ոտքերը»․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 7-ին «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստան կատարած իր այցին։
«Հարիֆ-հարիֆ մտածում էի, թե կարող եմ ինչ-որ բան փոխել, ընկել էի ռուսների ոտքերը, ասում էի՝ ձեր ախպերն ենք, դաշնակիցն ենք, կանգնեցրեք այս պատերազմը: Իմ էշ խելքն ասա, որ գնացել էի, ումից ինչ էի ուզում»,- հայտարարել է Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով՝ այդ ժամանակ Ռուսաստանը գործուն քայլեր չէր ձեռնարկում պատերազմը դադարեցնելու համար, մինչդեռ Արցախում հայ զինծառայողներ էին զոհվում։
ԱԺ նախագահը նաև ընդգծել է, որ դեմ է Հայաստանը Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմում ընդգրկելու գաղափարին։




















