ՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. Փաշինյան
1 minute ago
1 min read

Հայաստանում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար։ Այս մասին Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր հայրենասիրության մոդելի հետ մենք խնդիր ունենք, որովհետև մեր հայրենասիրության մոդելը ներդրված է 1940-ական, 50-ական, 60-ական թվականներին։ Հայրենասիրության այդ մոդելը գիտե՞ք, թե ինչից է ծնվել։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Խորհրդային Միությունը դաշնակիցներ էին, աշխարհամարտի ավարտից հետո սկսվեց ճամբարների բաժանումը, և Թուրքիան հայտնվեց արևմտյան, ՆԱՏՕ-ական ճամբարում։ Ստալինը բավարարված չէր, ինքը համարում էր, որ այնքան է հաղթել, որ ավելի մեծ ազդեցության և տարածքների ամբիցիա ունի»,- ասել է նա։




















