«Մի՛ հաչա այդ շան լեզվով». Անի Օհանյանի սկանդալային գրառումը՝ դստեր մասնակցությամբ տեսանյութին կից․ ու՞մ են ուղղված խոսքերը
1 hour ago
1 min read

Երգիչ Անդրեի նախկին կինը՝ երգչուհի Անի Օհանյանը, ինստագրամյան իր էջերում հրապարակում է արել և գրել․
«Երբ ցանկանում էի խոսել երեխայիս հետ գրական հայերենով, ստիպված էի լսել մի արտահայտություն, որը մինչ օրս ցավով եմ հիշում․ «Մի՜ հաչա այդ շան լեզվով»:
Այսօր ես կարող եմ ազատորեն երեխայիս հետ խոսել գրական հայերեն, սովորեցնել նրան ճիշտ ու գեղեցիկ արտասանել մեր լեզվի յուրաքանչյուր բառը՝ առանց վիրավորանք լսելու,առանց վախի, առանց որևէ մեկի թույլտվությունը խնդրելու։
Ես չեմ ցանկանում, որ իմ երեխան երբևէ ամաչի իր մայրենի լեզվից։
Ընդհակառակը՝ ուզում եմ, որ սիրի այն, հպարտանա դրանով ու գիտակցի, որ Հայերենը պարզապես լեզու չէ’ այն մեր ինքնությունն է, արմատները, մեր պատմությունն ու ժառանգությունը»։




















