top of page

ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան

2 hours ago
1 min read

Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունը, ինչպես խաբում են շատ այլ հարցերում, այս պարագայում էլ են խաբում: Ասուլիսում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Նա հիշեցրել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ի պատասխան լրագրողի հարցմանն ասել էր, որ բացի պետական երաշխիքով վարկերից, բոլոր վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը։

«2016 թվականին ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է, դրանից հետո ոչ մի դրամ, ոչ մի լումա ոչ մի հայ սպառող մեր հայրենակից չի վճարել տոկոսի համար»,- ասել է Դավիթ Ղազինյանը։ 

Նա նշել է, որ այդ ժամանակ ոչ մեկ չէր վարկավորելու ՀԷՑ ՓԲԸ-ն, եթե չլիներ Սամվել Կարապետյան անձի գործոնը։ 

«ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, 36 միլիարդ դրամ պակասորդ ուներ, որի պատճառով նախկին սեփականատերերը մտան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով 19 դրամով, եթե չեմ սխալվում, թանկացնելու, որից հետո իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանը վերցրեց ՀԷՑ-ը։ Այդ ժամանակվանից Սամվել Կարապետյանի անձնական երաշխավորությունը գործում է։ 

Ինչքան վարկ ունի ՀԷՑ-ը, դրա երաշխավորն, անգամ ոչ իր կառավարելու ընթացքում, համապատասխան սուբյեկտի կառավարման ժամանակ անգամ, գործում է  Սամվել Կարապետյանի երաշխավորությունը»,- ասել է Դավիթ Ղազինյանը։ 

1/2978
bottom of page